«Ես ժամանակին մասնակցել եմ հայ-ադրբեջանական երկխոսության ծրագրերի․․․»

Ծովինար Նազարյանը գրում է․ «Իսկ դուք դեռ ադրբեջանցիների հետ ջանջիգյար-գյալաջի խմբերու՞մ եք։ Ես ժամանակին մասնակցել եմ հայ-ադրբեջանական երկխոսության ծրագրերի, որոնք դեռ հնարավոր էին ինչ-որ ժամանակ։

Ու ձեզ մի բան կասեմ, էդ խմբերին մասնակցող հայ բարեկամներ։ Եթե հայերս ազատ ենք եղել մասնակցել էդպիսի ծրագրերի, մեզ ոչ ոք չի հետապնդել, հանձնարարություններ չի տվել, մեր կողքի հայի մասին զեկուցել չի պարտադրել, ապա ադրբեջանցի մասնակիցներին գրեթե մշտապես նախօրոք մշակել է նրանց անվտանգության ծառայությունը՝ ինչ խոսել, ում հետ շփվել, ում հետեւել, ինչ ելույթներ ունենալ, և վերադարձին ինչ զեկուցել։

Ով իմ նման մասնակցել է հանդիպումների, կհիշի «20 տոկոսի» մանտրան, որ գրեթե յուր․ ազերի մասնակից պարտավոր էր կրկնել, եթե անգամ քննարկումը կանանց իրավունքների կամ լրագրողական ազատությունների մասին էր։

Այստեղից հետեւություն, սիրելի հայեր, էդ հայ-ազերի ջանջիգյարի խմբերը ադրբեջանական հատուկ ծառայությունների որջ են և ձեր օգնությամբ առաջ են տանում իրենց հերթական տականք օրակարգը, ինչքան էլ կարծեք թե նրանք խաղաղասեր ու բարի ազերիներ են ու թե դուք եք նրանցից ինֆո ստանում։ Իրականում էդ դուք եք բարի ու խաղաղասեր, իսկ իրենք ծրագիր ունեն։

Իմ հետ խաղաղության երկխոսության մասնակցած «բարի ու խաղաղասեր» ադրբեջանցիներից ոչ մեկը չդшտապարտեց Ալիևի шգրեսիան, ջիհшդիստներ բերելը, ֆnսֆորային ու կասետային ռnւմբերով խաղաղ բնակչությանը ռմբшկnծելը, դե իհարկե բացի Գյանջայի վրա ընկած ռnւմբից։ Ավելին՝ գրեթե բոլորը դառել էին Ալիև։

Ուշադիր եղեք, թե ինչ խմբերում եք, արժե՞ արդյոք զուտ սպորտային հետաքրքրության համար շփվել Ազ․ հատուկ ծառայությունների ինստրուկտաժ անցած մարդկանց հետ (չկասկածեք, որ նրանք հրահանգավորում են անցնում ազ․ կգբ-ում)։ Էլ չեմ ասում, որ պատերազմական վիճակը շարունակվում է, ի՞նչ ջանջիգյար, պարզ չի՞ որ էդ խմբերը ադրբեջանական ռազմական նպատակների համար են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: