«Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ». պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ի պատասխան տարածված այն լուրերին, թե իբր ինքը ազատվել է պաշտոնից

Այս վերջին երկու օրերին լրատվականները  լուրեր տարածեցին, թե  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես  պաշտոնից ազատման դիմում  էներկայացրել: Դավիթ Տոնոյանն ի պատասխան այդ լուրերի հայտնեց, որ ինքը տվյալ պահին աշխատավայրում  է և  աշխատում է  և  հրաժարվում   է հավյելալ տեղեկություններ տրամադրել:

Նախագահ  Արմեն  Սարգսյանի  օգնական Հասմիկ Պետրոայնը  նույնպես հաստատել  է այդ տեղեկությունը՝ ասելով, որ տվյալ պահին Դավիթ Տոնոյանի հրաժարականի որևէ դիմում իրենց մոտ չկա:Այն թե ով և ինչու  էտարածում Դավիթ Տոնայանի հրաժարականի մասին դիմումը, դեռևս  հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  իրենց պաշտոններից  ազատվել  էին երկու ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ  պետ  Արթուր  Վանեցյանը և  ոստիկանապետ  Վալերի Օսիպյանը: Եվ գուցե որոշ  լրատվականներ իներցիայով ՛՛պաշտոնից  ազատում՛՛  են նաև երրորդ կարևոր  ուժային կառույցի ղեկավար Դավիթ Տոնոյանին:  Դե ինչ սպասենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: