«ԵԽԽՎ-ում ռուսաստանցի պատվիրակների մի մասը թուրքերի և ադրբեջանցիների հետ դեմ քվեարկեցին հայ գերիների վերադարձի հարցը օրակարգում ընդգրկելուն»

Այսօր Եվրոխորհրդարանում անսպասելի ընթացք է ունեցել հայ գերիների հարցը քննարկման օրակարգ մտցնելու քվերակությունը։ Բանասիրական գիտությունների դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանն այս մասին գրում է հետևյալը․

«ԵԽԽՎ-ում ռուսաստանցի պատվիրակների մի մասը թուրքերի և ադրբեջանցիների հետ դեմ քվեարկեցին հայ գերիների վերադարձի հարցը օրակարգում ընդգրկելուն, մի քանիսն էլ՝ ձեռնպահ և ոչ մի՝ կողմ։

Ի դեպ, դեմ քվեարկողներից է նախկին գեղասահորդ Իրինա Ռադնինան, որի անվան Երևանում գեղասահքի սահադաշտ կա։ Գոնե հիմա հասկանու՞մ եք՝ ում համաձայնությամբ /եթե ոչ թելադրանքով/ է Ալիևը հրաժարվում վերադարձնել մեր գերիներին։

Նա, ում գիտությամբ սկսվեց ու մեզ համար նոր ցեղասպանության վերածվեց 44 օրյան, ում երաշխավորությամբ և պարտադրանքով մենք վերադարձրինք գերված բոլոր ազերներին, բայց չենք կարողանում ազատել մեր գերիներին։

Եվ դեռ կան հայեր, որոնք հավատում են ու հալած յուղի տեղ են ընդունում ռուսական մամուլի և «քաղաքագետների» «վերլուծությունները»»,- իր ցավով լի փաստեր ընդգրկող վերլուծական միտքն ավարտում է Աշոտ Տեր-Մինասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: