«Եթե վախեցել եք և հետ եք եկել, ապա հանգիստ և լուռ նստեք ձեր տեղը»․ Աստղիկ Ավետիսյան

Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Կան մարդիկ, ովքեր մի քանի օր եղել են ռազ մաճակ ատում և ճո ղոպրել են, որովհետև վախեցել են, հիմա տարածում են կեղծ լուրեր իրենց արդարացնելու համար։ Այսօր այնպիսի պատմություն պատմեց տաքսու վարորդը, որը որևէ աղերս չուներ մեր զի նվորականի հետ… Եթե վախեցել եք և հետ եք եկել, ապա հանգիստ և լուռ նստեք ձեր տեղը։

Ես անվերապահ վստահում եմ մեր զի նվորներին ու հրամ անատարներին, Հայաստանի և Արցախի բա նակի բարձրագույն ղեկավարությանը։ Նահանջ, թե առաջ` թո՛ղ իրենք որոշեն։

Միայն իրենք իրավունք ունեն այդ մասին խոսելու` մար տավարական քայլ կլինի, թե իրավիճակային, միայն ռազ մաճակատում գտնվողը կարող է հստակ որոշում կայացնել։ Իսկ փափուկ բազմոցներին նստածներն իրենց գործն ավելի պատասխանատվությամբ պետք է անեն թի կունքում։

Պատե րազմն ամեն մարդու բան չէ, խիզախների և անվախների, հայրենատերների ու անպարտների տեղն է։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։ Հավերժ փառք մեր նահատակվածներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: