«Դու բացվել ես»․ անչափ հուզիչ երգ՝ Նունե Եսայանից

Անկրկնելի տաղանդի տեր երգչուհի Նունե Եսայանը պրեմիերա ունի՝ «Դու բացվել ես» հուզառատ երգը, որը նրբանազ Նունեն տեսահոլովակի տեսքով է մատուցել իր երկրպագուներին։ Անչափ ռոմանտիկ, գեղեցիկ ու սրտի խորքը հասնող այս հրաշք կատարումը սիրո գեղեցիկ աղոթք է։

Ժողովրդական երգին նոր երանգ է տվել Նունեն իր չքնաղ ձայնով ու մշակման գեղեցիկ ելևէջներով։ Կարեն Սևակ փրըդաքշնն իրապես հսկայածավալ գործ է կատարել՝ նման հրաշալի գործ ստեղծելով։

Տեսահոլովակն էլ է անչափ համահունչ ու յուրահատուկ է ստացվել։ Թեև կորոնավիրուսյան համավարակային պայմաններում նկարահանված տեսահոլովակը մի վայր է ցուցադրում, միևնույնն է, հիացրել է բոլորին։

Կանաչ ծառեր, երկար արահետ և հրաշք Նունե՝ ոճային սև զգեստով, որի ծավալուն շերտի վրա ասեղնագործած են ծաղիկներ։ Համեստ շպարն ու ալիքաձև մազերը հիանալի ոճայնություն են տալիս լուքին, իսկ ձեռքում բռնած ծաղիկներն ամբողջացնում են ռոմանտիկ կերպարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: