«Դուք ծնող եք, հայր և հասկանում եք, թե ծնողները ինչ են զգում այսօր»․ Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Հարգելի՛ ՌԴ ղեկավար, Հայաստանն այսօր կրկին ունի Ձեր օգնության կարիքը, խնդրում եմ Ձեզ, որպես քրիստոնյա, խնդրում եմ օգնեք Արցախում գտնվող մեր զո հված ընկերների, մեր վի րավորված ընկերների, մեր անհայտ կորած ընկերներին գտնել։ Դուք ծնող եք, հայր և հասկանում եք, թե ծնողները ինչ են զգում այսօր, դուք գիտեք, որ առաջնա գծի զի նվորներն անմեղ տղերք էին, իրենց սուրբ հողի համար կռ վող, խնդրում եմ Ձեզ, աղաչում եմ ձեզ, օգնեք հետ վերադարձնենք մեր գե րիներին, մեր զո հվածներին, մեր վի րավորներին։

Խնդրում եմ, հատուկ ջոկատներ ուղարկեք, որ կարողանան որոնողա — փրկարարական աշխատանքներն ավելի արագ կազմակերպել, մի գուցե այս պահին կան զի նվորներ, որ սպասում են օգնության, որ վի րավոր են և աղոթում են Աստծուն, ես վի րավոր եղել եմ և ինձ օգնության հասնողներ եղել են, ես պատկերացնում եմ՝ ինչ են հիմա զգում այդ տղերքը և դրա համար խնդրում եմ Ձեր օգնությունը, խնդրում եմ օգնիր փրկենք այդ անմեղ տղերքին, փրկենք գոնե նրանց դի ակները։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ Ձեզ, տարածեք և միածեք այս խնդրանքին, խնդրում եմ եկեք օգնենք մեր հերոս տղերքի ծնողներին, գտնել իրենց զավակներին։ Բոլորդ Ձեր էջերով դիմեք ՌԴ ղեկավարին։

Արդար և ազնիվ իշխանավորներ, կուսակցություններ, անհատներ, հայտնիներ, խնդրում եմ միացեք օգնենք մեր հերոսների հարազատներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: