Դիմակ կրելը պարտադիր չի լինի

Պարետ Տիգրան Ավինյանը որոշման մանրամասներ է ներկայացրել՝ հայտնելով՝ դիմակ կրելը պարտադիր չի լինի բաց տարածքում, բայց այ փակերում՝ անշուշտ պարտադիր։ Սակայն, գտնվելով բաց տարածքում, անձն իր մոտ անպայման պետք է ունենա այդ դիմակը, քանզի կարող է ամեն պահի մտնել փակ տարածք, որտեղ էլ արդեն անհնար է առանց դիմակի։

Եթե որևէ փակ տարածք մարդը մտնի առանց դիմակի, նախ կտուգանվի անձը՝ սկսած հարյուր հազարից, ապա նաև օբյեկտը՝ կանոններին չհետևելու համար։

Աշխատատեղերի բոլոր աշխատակիցները պետք է դիմակ ու ձեռնոց կրեն՝ փոխելով այն երեք-չորս ժամը մեկ։ Ամեն երկու աշխատակցի հաշվարկով պետք է մեկ աղբաման լինի՝ փակվող, որպեսզի այդ դիմակներն այնտեղ նետվեն։

Եվ, բնականաբար, նույն մարդը միայն իր դիմակը կարող է կրկնակի օգտագործել, բայց ոչ ավել, քան հինգ անգամ։ Դիմակներն ու ձեռնոցներն ուրիշներին տալ օգտագործման չի կարելի։

Понравилась статья? Поделиться с друзьями: