Դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրվա կապակցությամբ Տիգրան Խանջարյանը բրյուսելյան պատշգամբում կատարել է հայկական սիրված երգերից մեկը՝ «Արագիլը»

Պատշգամբային երաժշտական կատարումներն այս ընթացքում բավականին ակտուալ ու տարածված են դարձել: Պատշգամբային հրաշալի ելույթներով աչքի են ընկնում նաև մեր հայրենակիցները: Հատկանշական է Բրյուսելում բնակվող Տիգրան Խանջարյանի ելույթները:

Տիգրանը համացանցում իր գեղեցիկ համերգներով, որ տալիս է իր բրյուսելյան տան պատշգամբից, արդեն հայտնի ու սիրելի է դարձել շատ-շատերին: Տիգրանի նախորդ ելույթը ազնավուրյան գեղեցիկ ու հուզիչ երգն էր, որ նա կատարել էր օրերս:

Տիգրանի հերթական պատշգամբային կատարումը նվիրված էր հայ մեծանուն ու հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրվան: Նա այս գեղեցիկ առիթով կատարել է հայկական հայտնի երգերից մեկը՝ «Արագիլը»:

Տիգրանի այս գեղեցիկ նախաձեռնությունը ոչ միայն գեղեցիկ, մարդասիրական արարք է, այլ հայահռչակման, հայկական երգարվեստը և մշակույթը համաշխարհային հանրությանը, տվյալ դեպքում՝ բրյուսելացիներին ներկայացնելու հետաքրքիր եղանակ ու լավ մտահղացում:

Տիգրանի չքնաղ կատարմանը կարող եք ունկնդրել նաև դուք՝ կցված հոլովակում:

ԱՅՍՕՐ՝ (Բելգիա) Տիգրան Խանջարյան

ԱՅՍՕՐ՝ (Բելգիա) Տիգրան Խանջարյանը ամբողջ աշխարհի հայության համար կատարեց հայկական սիրված երգերից մեկը…Tigran KhanjaryanԱյս նախաձեռնությունը պայմանավորված է հայ հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրվա կապակցությամբ…Մեզ մնում է մնալ տանը և վայելել հայկական երգն ու ոգեշնչող տրամադրությունը՝ընդդեմ համամարդկային պանդեմիայի…Հաղթելու ենք…#stayhome#մնատանը#StopCovid19

Опубликовано Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիներ Среда, 1 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: