Դելֆինի մայրը շնորհակալություն հայտնեց ձկնորսներին իր ձագին փրկելու համար

Նեապոլի ափին   մի փոքր դելֆին ընկավ ձկնորսական ցանցերի մեջ: Բարեբախտաբար, ձկնորսները ժամանակին նկատեցին ձագուկին և որոշեցին հանել  նրան ցանցից:

Փրկարար գործողությունը նկարահանվել է ականատեսների կողմից: Բարեբախտաբար  նրանց հաջողվեց, և դելֆինը լողաց հեռու ՝ ուրախությամբ ցատկելով ջրից դուրս: Պարզվեց՝  ձագուկի  մայրը մոտակայքում էր: Նա երջանիկ ու երախտապարտ էր, որ իր ձագը  փրկվեց  և շնորհակալություն հայտնեց ձկնորսներին մի քանի նազելի ցատկով:

Այս կատարումը զարմացրեց հավաքված բոլոր մարդկանց: Ձկնորսները ծափահարություններով պատասխանեցին դելֆինին, որից հետո ուրախ ընտանիքը անհայտացավ տեսադաշտից:

Դելֆինները նաև  հաջողությամբ փրկում են մարդկանց շնաձկներից, այնպես, որ նրանք երախտապարտ կենդանիներ են և  բարեկամ են մարդու համար: Ծովային բաց ճանապարհորդության կամ ձկնորսության մեջ, վտանգների դեպքում մարդը կարող է  հույս դնել իր  ծովային ընկերների վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: