«Դա մշտական հիշեցումն է այն բանի, որ կա քոնը և կա ուրիշինը»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հիշել է մանկության տարիները՝ հուզառատ անդրադարձով։ «Մեր մանկության տարիներին Խոր Վիրապ գնալն այնքան էլ հեշտ չէր: Վանքը համարվում էր սահմանային գոտի: Դեպի սրբավայր տանող ճանապարհին ուղեփակոց էր տեղադրված, և անցուդարձը հսկում էին ավտո մատավոր ռուս զի նվորականները:

Նրանք ուխտավորներին ու այցելուներին բաց էին թողնում հատուկ ընտրությամբ: Եթե որևէ մեկը փոքր-ինչ կասկածելի էր թվում, նրան պարզապես ետ էին ուղարկում: Իսկ Խոր Վիրապի տարածք արգելված էր հեռադիտակ տանելը: Ֆոտոխցիկով թույլատրում էին նկարվել բակում, բայց ոչ երբեք սահմանի կամ Արարատի ֆոնին:

Այդ խստությունից մարդն իրեն բոլորովին անվ տանգ չէր զգում: Ավելին, դա սրում էր տագ նապի զգացողությունը: Սահմանային փշալարերով անվերջանալի սյունաշարերն իրենց հերթին տարանջատման, բաժանման, խոչընդոտի անհաճությունն էին ներարկում, որ նստվածք էր թողնում ու սրում էր ներքին լարվածությունը:

Սահմանամերձ: Այս բառը ես շատ վաղուց եմ լսել: Այն ինձ ուղեկից է ամբողջ կյանքի ընթացքում: Եվ միշտ թվում է, թե դա մերձեցումն է ավարտի հետ, մի կարևոր, էական բանի անլիարժեքության ապացույցն է և մշտական հիշեցումն է այն բանի, որ կա քոնը և կա ուրիշինը: Ավելի շատ ուրիշի գոյության հիշեցումն է, քան քո»:

Понравилась статья? Поделиться с друзьями: