Դա Ձեր գործը չի․ Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին

Հանրահայտ ու հարգված բժիշկ Ա․ Չարչյանի անձի և անվան շուրջ վերջերս շատ բուռն իրադարձություններ տեղի ունեցան։ Նա նախ կալանքի տակ վերցվեց, հետո ազատ արձակվեց՝ ստանձնելով պատգամավորական մանդատը։

Այսօր բժիշկը որպես պատգամավոր առաջին անգամ Խորհրդարանի դահլիճում է։ ԱԺ միջանցքում լրագրողը հետաքրքրվել է, թե նա ինչու է որոշել դառնալ պատգամավոր, եթե որպես բժիշկ շատ ավելի մեծ օգուտ կտար հանրությանը։

Չարչյանը նախ ասում է, որ ինքը ուսումնական բնույթի վիրահատություններ շարունակելու է իրականացնել, ինչը թույլատրելի է, իսկ պատգամավոր դառնալու հարցից սկզբում բարկացել է՝ ասելով, թե դա լրագրողի գործը չի։

Հետո բժիշկն այնուամենայնիվ որոշել է պատասխանել լրագրողի հարցին՝ ասելով, որ ինքը անցել է բավականին հարուստ և արդյունավետ ուղի։ Նա նշել է, որ երբ եղել է սովորական բժիշկ, փրկել է օրական մեկ մարդու կյանք, հետո, երբ ավելի լուրջ ու պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, նրա փրկած մարդկանց թիվը մեծացել է։

Չարչյանը համարում է, որ հանրությունը որոշ առումով հիվանդ է և բժշկության կարիք ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: