«Գրանդ Հոլդինգ» ազգային առաջատար կորպորացիայի հիմնադիր և ղեկավար, բարեգործ Հրանտ Վարդանյանի ծննդյան օրն է. մանրամասներ գործարարի մասին

«Գրանդ Հոլդինգ»-ը առաջատար ազգային կորպորացիաներից է, որն իր հաջողություններն արձանագրել է հիմնադիր, բարերար Հրանտ Վարդանյանի շնորհիվ: Հ. Վարդանյանն այսօր կբոլորեր ծննդյան յոթանասուներկու ամյակը:

Հրանտ Վարդանյանը ծնվել է Երևանում: Ծնողները՝ Միքայել Վարդանյանը և Շուշանիկ Սարգսյանը, եղել են բանվորներ: Վարդանյանների արմատները գալիս են Արևմտյան Հայաստանի Խնուս գյուղից: Հրանտը երկու քույր է ունեցել՝ Ռիմա ու Ռոզա անուններով: Ցավոք, նրանց հայրը շուտ է մահացել:

Հրանտը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է՝ աշխատելով Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում:

Հետո նա հիմնադրել է Գրանդ սկզբանվանում ունեցող ծխախոտի և քաղցրավենիքի հայտնի կորպորացիաները, որոնք մինչ այժմ էլ հաջողությամբ շարունակում են գործել անգամ գործարարի մահից հետո:

Այսօր մեծ բարեգործ, գործարարի հայրենանվեր գործունեությունը շարունակում են նրա որդիները՝ Կարենը և Միքայելը: Երջանկահիշատակ բերագործն ու գործարարն ունի վեց թոռնիկներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: