Գոհար Ավետիսյանը ցույց է տվել․ թե ինչ պայմաններում են ապրում իր սկեսուրն ու սկեսրայրը․ տեսանյութ

Գոհար Ավետիսյանն այն հայտնիներից է, ով չի խուսափում խոսել իր մասին և ցուցադրել իր կենսապայմանները։ Գոհարը սովորություն ունի բնակարանում հաճախ ցուցադրական նկարահանումներ իրականացրել։

Հերթական բնակարանային ցուցադրության տեսանյութն է ներկայացրել Գոհարը, սակայն այս անգամ նա ոչ թե իր, այլ իր սկեսրայրի ու սկեսրոջ բնակարանում է։ Գոհարի խոսքերից հայտնի է դառնում, որ այդ բնակարանը նոր է, բնակիչները նոր են տեղափոխվել այնտեղ։

Գոհարը ցույց է տալիս, թե ինչ ընդարձակ ու հարմարավետ սենյակներ ունի բնակարանը, ինչպիսին է իրեն տրամադրված սենյակը, որտեղ ինքը նաև աշխատելու է և դիմահարդարում է անելու։ Նա ծանոթացնում է նաև իր սկեսուրի և սկեսրայրի հետ։

Գոհարի տեսանյութն ավարտվում է ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ։ Գոհարի սկեսրայրը բացում է շամպայնը, իսկ մյուսները ծափահարում են՝ շնորհավորելով տան նորամուտը։ Սույն տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: