Գյումրիին նվիրված հրաշալի երգ՝ Ռազմիկ Ամյանից․ «Գարնան կանաչ մեկ օր»

Հրաշք երգիչ Ռազմիկ Ամյանը Գյումրիին նվիրված պրեմիերա է ներկայացրել՝ «Գարնան կանաչ մեկ օր։ Անկրկնելի երգ՝ անմոռանալի էմոցիաներով լի տեսահոլովակ․ Ռազմիկն իր ոճի մեջ է։ Գործիքավորումը, միքսը և մասթերինգը՝ Նորայր Ստեփանյանի։ Հրաշալի տեսահոլովակի հեղինակը ԱՄ փրըդաքշնն է։

Ինչը կարող է ավելի ջերմ լինել, քան Գյումրիի փողոցների հրաշալի էներգետիկան։ Հնության ու նորի անկրկնելի խառնուրդը, մարդկային շփման ջերմությունը, կոլորիտային մթնոլորտը․ ամենը կա այս հրաշք տեսահոլովակում։

Քայլելով փողոցներով՝ Ռազմիկը շփվում և լուսանկարվում է անցորդների հետ՝ բոլորին անկրկնելի պահեր ու մինչև կյանքի վերջ աննման էմոցիաներ պարգևելով։ Ռազմիկն այցելում է նաև Ավետիք Իսահակյանի տուն — թանգարան և, իհարկե, սրբավայր՝ եկեղեցի։

Այս ջերմ տեսահոլովակի մեջ զետեղված են նաև աշխատանքային պահեր՝ ձայնագրման ստուդիայից, որտեղ ցուցադրված է տեսահոլովակի ստեղծման ընթացքը։ Վայելեք Ռազմիկ Ամյանի այս հրաշալի պրեմիերան և կրկին զմայլվեք Գյուրիի գեղեցկությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: