«Գլխումս ամեն բան իրար է խառնվել»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կարևոր թեմայի է անդրադարձել․ «Անգամ չգիտեմ, թե ինչ գրեմ, գլխումս ամեն բան իրար է խառնվել, օրվա մեջ մի քանի ժամ ապրում եմ, հետո հիշում կատարվածը, չեմ հավատում դեռ, կարծես ֆիլմ լինի, որ ամեն պահը լարված նայել ես՝ սպասելով և վստահ լինելով, որ բարին հաղթելու է, բայց ոչ…

Ֆիլմն ավարտվեց… իսկ դու դեռ հավատում ես, որ սև էկրանին ուրախ պատկեր կհայտնվի… Մեջքս կոտրված է, հայացքս ներքև, ապագան պղտոր… կկարողանա՞նք թևեր առնել կրկին…

Ամեն բան սկսեց համավարակից, չկա դպրոց, մանկապարտեզ, երեխաների սիրելի վայրերը, խմբակները, շարունակությունը եղավ պատե րազմը, երեխաներն ամեն բան զգում են, «մի արա, մի խանգարի, մի ջղայնացրու, կամաց խոսիր, հանգիստ մնա» հարցեր, որոնց պատասխանները չունենք, վերջին երկու ամիսներից հետո առաջին անգամ երկու ժամյա խաղ և ուրախություն Անդրեայի և Մայայի համար։

Աղջիկները կերպարանափոխվել էին, այսօր կրկին հետ եկա իրականություն…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: