Գիտե՞ք, որ Եվրոպայի ամենահին ռեստորանը գտնվում է Լեհաստանում

Լեհաստանը գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, մայրաքաղաքը Վարշավան է։ Համարվում է, որ պետությունը ստեղծվել է 966-ին։

Պետության զարգացման կարևոր խթաններից մեկը, եթե ոչ ամենակարևորը կրթությունն է։ Լեհաստանում այդ մասին լավ գիտեն, ուստի լեհերի շուրջ 50 տոկոսը գիտական աստիճան ունի։ Իսկ 90 տոկոսն ունի միջին մասնագիտական կրթություն։

Լեհաստանում է Եվրոպայի ամենահին ռեստորանը՝ Piwnica Świdnicka-ն։ Այն հիմնվել է 1275-ին։

Այստեղ չեն մոռացել հնամենի սովորությունը՝ հանդիպելիս համբուրել կնոջ ձեռքը։

Իսկ Վինի Թուխը շատ կզարմանար, եթե իմանար, որ անվամբ փողոց կա այստեղ՝ 149 սմ երկարությամբ։

Լեհաստանը հարուստ է սաթի պաշարներով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ 3․3 մլն հրեա է բնակվել։ Հոլոքոսթի ժամանակ 450 հազար լեհ օգնել և փրկել է հրեաներին։ Հետագայում նրանցից 6135-ին Իսրայելի իշխանությունները պարգևատրել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: