« Գե րեվարված Ռուբենը ստիպված էր գնալ այդ զիջմանը»․ Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը հետաքրքիր պատմական դրվագ է ներկայացրել․ «Սմբատ սպարապետի փոխանցմամբ 1185 թ․-ին Կիլիկիայի Հայոց իշխան Ռուբեն 3-ն Անտիոքի պրինց Բոհեմունդ 3-ի կողմից գե րվեց ու բա նտ նետվեց: Աղբյուրները միանշանակ տեղեկություն չեն հաղորդում այս փաստի առթիվ, բայց բոլորը միաբերան են այն հարցի շուրջ, որ դա անզգուշության և արկածախնդրության հետևանք էր։ Կիլիկիան Հայաստանի պատմության ամենահավաստի աղբյուրներից մեկը՝ Սմբատ սպարապետը գրում է, որ Ռուբենը գե րվել էր, քանի որ մեկնել էր Անտիոք պո ռնիկներին այցելելու նպատակով:

Արկածախնդրությունն այս չափազանց ծանր հետևանքներ ունեցավ պետության համար։ Բոհեմունդ 3-ը դիմեց ագ րեսիվ գործողությունների՝ փորձելով Հայոց Կիլիկիան վերջնականապես ենթարկել իրեն: Պետությունն ունեցավ տարածքային կորուստներ և ամենածանր հետևանքն այն էր, որ Ռուբենի թեթևամտության պատճառով Կիլիկիայի հայկական պետությունը վասալական կախվածության մեջ հայտնվեց Անտիոքի իշխանությունից: Գե րեվարված Ռուբենը ստիպված էր գնալ այդ զիջմանը:

Ի վերջո պետությանը հասցված այսպիսի փորձանքից հետո արքունի ատյանի և իշխանների ճնշմամբ Ռուբեն իշխանը հրաժարվեց իշխանությունից՝ պետության խնամակալությունը թողնելով իր եղբորը՝ Լևոնին։ Ի դեպ Ռուբենը լեգիտիմ տիրակալ էր, քանի որ Ստեփանեի ավագ որդին էր և բոլոր օրենքներով իշխանության իրավական ժառանգորդը հենց ինքը պետք է լիներ։ Բայց նույնիսկ միջնադարում լեգիտիմության կարևորագույն պայմաններից մեկը արդյունավետությունն էր և պետությանն աղ ետ հասցրած գործիչն այլևս չէր կարող լեգիտիմ լինել։ Ռուբենին հաջորդած Լևոն 2-ին՝ իշխանի կարգավիճակում մշտապես ուղեկցել է լեգիտիմության խնդիրը, բայց այդ հարցը վերջնականապես լուծվեց նրա՝ թագավոր օծվելուց հետո։

Այսպիսով կան ճշմարտություններ, որոնք հասկացվել են նույնիսկ միջնադարում, իսկ այսօր՝ 21-րդ դարում մի խումբ անբարոյականներ պնդում են, թե պետությանն աղ ետ պատճառած մարդը չունի լեգիտիմության խնդիր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: