Գալիս ենք իշխանությունը վերցնելու, Գ․ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյանը զրույց է ունեցել լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։ Զրույցի ընթացքում, պատասխանելով բարձրացված հարցերին, նա տարատեսակ հարցերի է անդրադարձել։

Մ․ Մելքումյանը նշել է, որ Հայաստանը վերջին երեսուն տարիների ընթացքում ունեցել է քաղաքական բավականին բարդ ու հետաքրքիր հետագիծ։ Կարճ ներկայացնելով նախորդ տարիների իշխանությունների քայլերը, հետագիծը, Մ․ Մելքումյանը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կարող են փոփոխություն բերել։

Նա կարծում է, որ հիմա իրենց քաղաքական ուժի իշխանության գալու ժամանակն է։ Պատգամավորը վստահեցնում է, որ Գ․ Ծառուկյանը մեծ հեղինակություն ունի երկրի ներսում էլ, դրսում էլ։ Նա վստահ է, որ Գ․ Ծառուկյանը կկարողանա երկիրը ճիշտ ու արդյունավետ կառավարել։

Մ․ Մելքումյանը հայտարարում է, որ հերթն իրենցն է, իսկ Գագիկ Ծառուկյանը, լինելով հաջողակ մարդ, կարող է երկիրը ղեկավարել։ Նա որպես հիմնավորում բերում է սպորտի ոլորտը, որը Գ․ Ծառուկյանը ոտքի կանգնեցրեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: