Գագիկ Սուրենյանը սպասվող եղանակի մասին նոր գրառում ե կատարել

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։

Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27…+28 աստիճանի։

Վայելեք

Понравилась статья? Поделиться с друзьями: