Գագիկ «զովացնող» լուր է հայտնել

Գագիկ Սուրենյանը «զովացնող» լուր է հայտնել։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու օրերին սևծովային ցիկլոնն է իր ազդեցությունը սփռելու մեր երկրում, ինչը նշանակում է՝ հատկապես երեկոներն ու գիշերները կլինեն ամպրոպներ ու անձրևներ, նաև որոշ վայրերում կարկուտ։ Ջերմաստիճանը նույնպես կիջնի՝ երկուսից չորս նիշով։ Քամին էլ ուժեղ կփչի քսան — քսաներկու մ/վ։

Մեր երկրի ողջ տարածքը կպատեն կարճ տևողությամբ անձրևները, կլինի նաև քամի՝ քսան — քսանհինգ մ/վ արագությամբ, ինչպես նաև կարկուտ, ուստի հարկ է պաշտպանել բերքը։

Ամսի երեքին ջերմաստիճանը թեև կիջնի մինչև չորս նիշով, բայց մյուս երեք օրերին ո՛չ տեղումներ կլինեն, ո՛չ էլ քամի։

Երևանում ամսի երկուսի ուշ ժամերին, իսկ երեքի ողջ ընթացքում երբեմն — երբեմն կարճ անձրև կգա՝ ուժեղ քամիով՝ մինչև քսան — քսաներկու մ/վ։ Ամսի չորսից վեցը տեղումներ, ինչպես նաև քամի, չեն սպասվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: