«Բոլորս էլ զգում ենք նույնը, բայց պիտի ապրումակցենք իրար»․ Մերի Սարիկյան

Հայտնի բլոգեր և գրող Մերի Սարիկյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Այս ծանր օրերը յուրաքանչյուրը ապրում է յուրովի: Բոլոր զգացմունքերն էլ ապրելու իրավունք ունեն, բոլորն էլ նորմալ արձագանքներ են առկա իրավիճակին, պարզապես անհրաժեշտ է ժամանակին գիտակցել դրանք և օգնել ինքդ քեզ:

Առհասարակ, ամենից առաջ պետք է սիրալիր ու մեծահոգի լինես քո հանդեպ: Դժվար օրեր ենք ապրում, և հաճախ ցա վն այնքան մեծ է, որ ոչինչ չի մնում անելու, քան պարզապես դիմանալը. ուղղակի զգալ ցա վը, ապրելը ու մի օր էլ բաց թողնելն այն… Դրա համար պետք է ժամանակ տաս ինքդ քեզ՝ ապաքինվելու ժամանակ… յուրաքանչյուրն իր ռիթմով:

Այստեղ կիսել եմ որոշ մեթոդներ, պրակտիկ խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ մի փոքր հանգստանալ և վերագտնել ուժերդ:
Հաճախ խոսիր ինքդ քեզ հետ՝ հանգստացրու, սիրիր ու աջակցիր քո մեջ ապրող խոց ված ու վախեցած մարդուկին:

Եվ հիշիր՝ դու մենակ չես, դժվար ժամանակներ են, բոլորս էլ զգում ենք նույնը, բայց պիտի ապրումակցենք իրար, ու ժ տանք, աջակցենք և ոչ մի դեպքում չհուսալքվենք: Լավ ժամանակները դեռ գալու են…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: