Բոթ․ մահացել է Ստեփան Ղազարյանը

Հերթական բոթը՝ մարզաշխարհից․ մահացել է անվանի մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ ու օլիմպիական կարգի մրցավար Ստեփան Ղազարյանը․ նա ութսունչորս տարեկան էր։
Ղազարյանը ծնվել է 1935ի հունիսի քսանիննին՝ Երևանում։

Ավարտելով ֆիզկուլտինստիտուտը՝ ավարտել է նաև անասնաբուժական ինստիտուտը։ 1961ից 1968 թվականներն աշխատել է ըմբշամարտի մեր հավաքականի մարզիչ՝ 1963-ից գլխավորելով այն։ 1965-ից եղել է մրցավար։ Պարգևատրվել է Մ․ Խորենացի, Կամբոջիայի թագավորության և այլ պատվավոր մեդալներով։ Ղազարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունիսի քսանհինգին, ժամը տասնյոթից քսանը՝ «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի2/14) : Հուղարկավորությունը հունիսքսանվեցին, ժամը տասնչորսին՝ նույն տեղից։

Ղազարյանի կորուստն իրապես հսկայական է հայկական մարզաշխարհի համար։ Ըմբշամարտային ողջ հանրությունը սգում է սիրելի մարզչի և մրցավարի մահը, քանզի նրա ավանդն անգնահատելի է մեր երկրում ըմբշամարտի զարգացման ու կայացման հարցում։ Մարզիկները սիրով ու հսկայական ցավով են հիշում նրան՝ չհավատալով կորստի գույժին։ Նա եզակի մասնագետ էր ու հրաշալի մարդ։

Понравилась статья? Поделиться с друзьями: