Բոթ․ մահացել է լեգենդար ֆուտբոլիստը

Այսօր հերթական բոթն է ստացվել։ 64 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 1982 թվականի չեմպիոն Պաոլո Ռոսսին։ Գույժը հայտնել է իտալական ՌԱԻ հեռուստաալիքը՝ նշելով՝ լեգենդը կյանքից հեռացել է դեկտեմբերի իննին։ Նշվում է՝ Ռոսսին մահացել է «անբուժելի հիվանդությունից»՝ չմանրամասնելով՝ ինչի մասին է խոսքը։

Ֆուտբոլիստի կինը՝ Ֆեդերիկա Կապելետտին, ինստագրամյան իր էջում ամուսնու հետ հարսանեկան կադր է հրապարակել՝ մակագրելով այն «Ընդմիշտ»։ Ամուսնու մահվան պատճառը նա նույնպես չի նշել։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։

Նշենք՝ Ռոսսին ծնվել է 1956ի սեպտեմբերի քսաներեքին՝ իտալական Պրատո քաղաքում։ Նա ֆուտբոլային ամենավառ դարաշրջանի լավագույն ներկայացուցիչներից է եղել։

Կարիերայի բուռն շրջանում հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում՝ լեգենդար Միշել Պլատինիի և Զբիգնև Բոնեկի հետ։ Հռչակվելով աշխարհի չեմպիոն՝ նա նաև մրցաշարի, ապա նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: