Բեն Ավետիսյանը սիրելիի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Հրաշալի դերասան Բեն Ավետիսյանը սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ օրերս ֆոտոսեսիայի է մասնակցել։ Զույգն իրենց էջերում արդեն զետեղել է նկարահանման մի քանի կադրեր, որոնք սեր են տարածում։ Միայն մեկ հայացք նետելիս անգամ պարզ է դառնում՝ այս զույգի սերն անսպառ է։

Գեղեցիկ ֆոտոշարքից Բենն ու Դիանան դեռևս երկու կերպար են ներկայացրել՝ սպիտակ և սև։ Սպիտակ կերպարի համար Դիանան կիպ կարճ ճերմակ զգեստ է ընտրել, որն ընդգծում է իր գեղեցիկ կազմվածքը։ Նա դեմքը մուգ դիմահարդարել է, իսկ վարսերն ուղիղ հարդարել ու բաց թողել։ Բենը ճերմակ տաբատ և վերնաշապիկ է կրում։

Սև կերպարի համար զույգը սև վերնաշապիկներ և մուգ կապույտ ջինսե տաբատներ է կրում, որոնք անչափ գեղեցիկ կերպով ընդգծում են նրանց մարմինները։ Շատ գրավիչ է զույգի՝ միանման հագուստը։

Այն ֆոտոսեսիան ավելի ջերմ ու գեղեցիկ է դարձնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: