Բեն Ավետիսյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Սիրված դերասան, երիտասարդ աղջիկների կուռք Բեն Ավետիսյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել։ Նա ընտրյալի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ առաջին անգամ չէ լուսանկար հրապարակում, բայց այս մեկը հատկապես ոճային է ստացվել։

Բենը ջերմագին գրկել է Դիանային՝ լրջորեն նայելով մի ուղղությամբ։ Ինչպես ասում են, սերը ոչ թե իրար վրա, այլ մի ուղղությամբ նայելն է․ Դիանան ու Բենը ցուցադրում են հենց դա։ Բենն անգամ չի մակագրել լուսանկարը՝ նշելով՝ վերնագրելու բարդագույն գործընթացը թողնում է հետևորդների դատին։


Իրապես, անչափ ոճային կերպար են ընտրել Դիանան և Բենը։ Գեղեցկուհի հայուհին կրում է սև՝ հոլիդեյ ոճի կտորից տաբատ, որը նա համադրել է սև կտորե պիջակի հետ՝ ոճային թևքերով։

Դիանան թեթև դիմահարդարում է ընտրել՝ մազերն ալիքաձև հարդարելով։ Բենը նույնպես ոճային կերպարով է՝ քեժլ ոճի տաբատ և վերնաշապիկ է ընտրել՝ վուշե կտորից։

Понравилась статья? Поделиться с друзьями: