«Բա ոչ զոհեր ունեցանք, ոչ գերիների հարց ունենք, ոչ Արցախ ենք կորցրել»

Այսօրվա խորհրդարանական ծափահարությունները առաջ են բերել տարատեսակ անհամաձայնություններ ու քննադատություններ են առաջ բերել։ Այս առիթով շատեն են արդեն իսկ հասցրել արտահայտել իրենց կարծիքները։

Գրող Սյունե Սևադան գրում է․ «Բա հաղթած վարչապետին պիտի իհարկե ծափահարեն՝ երջանիկ ու հպարտ կեցվածքով։

Բա ոչ զոհեր ունեցանք, ոչ գերիների հարց ունենք, ոչ Արցախ ենք կորցրել, ոչ ամբողջ ազգի մեծ մասով պատերազմի օրերին մեզնից անկախ դարձել էինք իրենց ձեռքին գործիք՝ ոնց ասես մեզ խաբեցին ու ստիպեցին հավատալ իրենց ու ջուր լցնել ջրաղացին։

Հավատացել ենք հեղափոխությանն ու մի գրամ անգամ չենք հիասթափվել, էս ինչ oրհնություն էր, որ իջավ մեր գլխին։ Տնտեսական թռիչքների մեջ ենք, մշակույթը ծաղկում ա, մինչև հիմա բակերում կարմիր լենտեր են կապած՝ արևի խորհրդանիշ՝ ի հիշեցում մեր երջանիկ օրերի ու փառավոր ապագայի։ Ա չէ, մի րոպե»։

Понравилась статья? Поделиться с друзьями: