Բացառիկ կադրեր աչքը կորցրած հերոս Արսենի հարսանյաց արարողությունից

Արսենը մեր այն հերոս տղաներից է, ով իր մասնակցությունն է բերել արցախյան վերջին պատերազմին, ծանր վիրավորում է ստացել, սակայն պատվով տուն է վերադարձել։ Նա մարտի դաշտում ընդամենը մեկ օր է եղել, շատ բան չի հասցրել տեսնել։

Զավոք սրտի, Արսենը մարտի դաշտում կորցրել է իր աչքը։ Սակայն այս փաստը չի խանգարել հերոսին և նրա սիրելիին՝ ընտանիք կազմելու կարևոր որոշում կայացնելու հարցում։

Այսօր Արսենն ամուսնանում է իր սիրելի աղջկա՝ Մարիամի հետ։ Մի առանձին դրվատանքի ու հիացմունքի են արժանի մեր այն հայուհիները, ովքեր ֆիզիկապես և հոգեպես սատարում, աջակցում են մարտի դաշտում մարմնի կենսական անդամները կորցրած խիզախ հայորդիներին։

Արսենն իր քսաներեք տարին բոլորել է հունվար ամսին։ Ամիսներ առաջ՝ դեռ պատերազմի ընթացքում, համացանցում շատերը տեսած կլինեն, թե ինչպես է մեր խիզախ տղան ամուսնության առաջարկ անում իր սիրելիին։

Ահա այսօր նրանք ամուսնանում են։ Ներկայացնում ենք բացառիկ կադրեր նրանց հարսանիքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: