Բանանով ու ընկույզով այս հրաշքն անտարբեր չի թողնի ձեր հյուրերին․ անպայման փորձեք

Այս հրաշք «Կոլիբրի» տորթը պարզապես անհնար է չհավանել։ Բանանով, ընկույզով ու անանասով այս հրաշք տորթը պատրաստվում է արագ և դյուրին։

Խմորի համար

Ալյուր՝ 280գ

Փխրեցուցիչ՝ 1թ/գ

Դարչին՝ 1թ/գ

Շաքարավազ՝ 230գ

Բանան՝ 340գ

Բուսայուղ՝ 150գ

Ձու՝ 2հատ

Ընկույզ՝ 65գ

Աղ՝ 1պտղ

Կրեմի համար

Կարագ՝ 200գ

Շաքարափոշի՝ 150գ

Վանիլաշաքար՝ 1թ/գ

Սերուցքային պանիր՝ 600գ

Միջուկի համար

Անանաս՝ 200գ

Անանասի հյութ՝ 160գ

Ինչպես պատրաստել

Բանանը, շաքարավազը, ձուն, աղն ու բուսայուղը միավորել՝ հարելով բլենդերում՝ մինչ միասեռ դառնա։ Առանձին ամանում միավորել ալյուրը, փխրեցուցիչն ու դարչինը, խառնել և ներմուծել բանանա-շաքարային զանգվածի մեջ։ Վերջում ավելացնել ընկույզն ու խառնել։ Կիսել երկու մասի և թխել 30րոպե՝ 170աստիճանի ներքո։ Կրեմի համար հարել կարագը, շաքարափոշին, վանիլափոշին։ Ներմուծել պանիրը՝ շարունակելով հարել։

Խմորաշերտերը կիսել՝ ստանալով 4 շերտ։ Շերտը դնել լայն ափսեյի վրա, վրան քսել անանասի հյութը, վրան կրեմ քսել և դնել անանասի շերտեր։ Կրկնել դա մյուս շերտերի հետ։ Մնացած կրեմով պատել տորթը և թողնել սառնարանում 2-3ժամ։ Զարդարել տորթն ընկույզով և անանասով։

Понравилась статья? Поделиться с друзьями: