Բամբակ բուլկի․ անչափ փափուկ ու եթերային․ բուլկիներ, որ համապատասխանում են անվանը

Բուլկու այս բաղադրատոմսը, որն առաջարկում ենք՝ կոչվում է Բամբակ բուլկի։

Այն համապատասխանում է իր անվանը․ բամբակի պես փափուկ և եթերային է, ուղղակի հալվում է բերանում։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 2 հ․

Գոլ կաթ — 250 մլ

Խմորիչ — 10 գ

Աղ — 1 պտղունց

Շաքարավազ — 10 ճ․գ․

Վանիլին — 1 պտղունց

Բուսայուղ — 1 սուրճի բաժակ

Ալյուր — 500-520 գ

Կարագ — 70 գ

Վերցնել մի քանի գդալ կաթ, 1 ճ․գ․ խմորիչ, ալյուր և շաքարավազ: Խառնել ու թողնել 15 ր․, որ առաջանա փրփրանման զանգված: Մեկ այլ տարայում միախառնել հավկիթը, շաքարավազը, բուսայուղը, մնացած կաթը և վանիլինը: Լցնել խմորիչով զանգվածը և մաղած ալյուր:

Կստացվի պինդ խմոր, որը փոքր-ինչ կպչող հատկություն կունենա: Ծածկել և թողնել տաք տեղ՝ 2.5 ժամ, որից հետո ձեռքը պարբերաբար ջրով թրջելով՝ ստանալ գնդեր, որոնք մոտավորապես կունենան հիսուն գրամ կշիռ: Ապա գրտնակով կամ ձեռքերի օգնությամբ բացել, քսել մի քիչ փափկեցված կարագ և կրկին փաթաթել, որոնք պետք է կրկին բացել և տալ ցանկացած ձև:

Դասավորել ձևամանի մեջ իրարից հեռու և թողնել այդպես 1.5 ժամ: Երբ բուլկիները չափսերով մեծացած կլինեն, հարած հավկիթ քսել և տեղափոխել 200 աստիճան տաք ջեռոց՝ մոտ 10 րոպեով:

Понравилась статья? Поделиться с друзьями: