Բալասանյանը միակը չէ, դավադրության ալիքը գնալով մեծանալու է.Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ  և  ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նույնպես անդրադարձել  է վերջին ժամանակներում , Վիտալի Բալասանյանի  շուրջ  կապված  զարգացումների շուրջ աղմուկին և և իր ֆեյսբուքյան էջում  գրառում կատարել, ըստ որիմենք առաջ ենք տանում ՛՛Արցախն Անկախ պետություն ՛՛  է անիմաստ  օրակարգը, որը նա նմանեցրել  է Արցախի և Հայաստանի սրտի մեջ  ճաքած սրտի մեջ  եղած  սեպին: Սանասարյանը  կարծիք է հայտնել, որ կեղծ օրակարգից  օգտվել և օգտվելու  են միայն վիտալի բալասանյանները:

Ըստ  նրա  Արցախը շուտափույթ պետք  է հայտարարել որպես Հայաստանի մի մաս, այլապես այս անդունդը գնալով կխորանա և որ  այդ բարբաջանքները  հարվածում են Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Նա նշել  է, որ Վիտալի Բալասանյանը միակը  չէ, որ նրա նման  էլի են լինելու մարդիկ, որ  դավադրության ալիքը  գնալով նոր թափ   է առնելու:

Սանասարյանը  կարծիք է հայտնել, որ Արցախը անմիջապես պետք է միացնել մայր Հայաստանին: Նա նշել է, որ վիրահատական միջամտությունն է միակ ելքը, որը գերադասելի  է դանդաղ մահից:

Понравилась статья? Поделиться с друзьями: