«Բաժակը լցվեց․․․ առաջ թեթև էի վերաբերվում էս հարցին, բայց․․․»․ ահա թե ինչն է զայրացրել Սիրուն Մինասին․ նա տեսանյութ է հրապարակել

Սիրուն Մինասն ինչպես հայտնի է բժշկական մասնագիտություն ունի և աշխատում է այդ ոլորտում, որտեղ համարվում է առաջատարներից։

Նրան զայրացրել է որոշ մարդկանց այն մոտեցումը, որ դիմելով նրան՝ ցանկանում են մի քանի ամսով բժշկական հմտություններ ձեռք բերել և այդ մի քանի ամսվա ձեռք բերված գիտելիքներով աշխատել ոլորտում։

Նման հարցերը նա համարում է զավեշտալի, բայց և փորձել է պատասխանել նաև նման հարցերին։ Սիրուն Մինասը որոշել է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են մի քանի ամիս սովորելով բժիշկ դառնալ, միանգամից պատասխանել։

Նա հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացնում է բժիշկ դառնալու երկար և ջանքերով լի ճանապարհը, իսկ վերջում զարմանք հայտնում, թե ինչպես են մարդիկ կարողանում այդքան թեթև վերաբերվել մարդկային կյանքին։

Տեսանյութին կից նա գրել է․ «Բաժակը լցվեց․․․ Առաջ թեթև էի վերաբերում էս հարցին, բայց վերջերս նմանատիպ հարցեր, զանգեր, առաջարկները զարմանալիորեն շատացել են։ Դա հասարակության մտածելակերպի մասին է խոսում։ Ինչ-որ մի բան դառնալու համար կարճ ճանապարհ չկա, դրա համար սովորել և աշխատել է պետք…»։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: