«Բազում տհաճ անակնկալներ կունենաք, երբ հայտնաբերեք, որ․․․»․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել ողջ հանրությանը հուզող այս օրերի կարևոր խնդրին՝ ՀՀ սահմանների գծման գործում անճշտություններին, որոնք առկա են այս պահին։

«Որպեսզի Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի «սահմաններից» անակնկալի եկողները շատ չլինեն, խորհուրդ եմ տալիս սահմանամերձ շրջաններ գնալիս սահմանամերձ հատվածներում հետևեք ձեր գեոլոկացիային։ Բազում տհաճ անակնկալներ կունենաք, երբ հայտնաբերեք, որ որոշ հատվածներում պարբերաբար մտնում-դուրս եք գալիս Ադրբեջան….

Ի դեպ, նոր «դեմար կացիայով» զբաղվողներին հուշում ու հորդորում եմ GPS քարտեզներով առաջնորդվելիս զգույշ լինել։ Տակավին վերջերս հայրենի Ոսկեվան գյուղի իմ տանը նստած այն ցույց էր տալիս թշ նամու երկրի մեջ…

Կարծում եմ, որ ինչ — որ մախե նացիաներ կան ու նախկին տոպոլոգիական քարտեզների զուգահեռ օգտագործումը, իմ կարծիքով, անհրաժեշտություն է… Գրում եմ նկատածս թարմ «փաստի» հիման վրա…»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: