Արփի Գաբրիելյանը որդու հետ հրաշք լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը վերջերս է մայրացել, հրաշք որդու՝ Ռոբերտի հետ նոր լուսանկարներ է հրապարակել։ Երեկ բալիկի քառասուն օրն էր, և ծնողների հետ նա Շողակաթ եկեղեցի էր մեկնել։ Արփին նոր քնքշագույն կադրեր է զետեղել իր էջում՝ գեղեցիկ օրվա լավագույն պահերից։

Հրաշալի կադրում նա նստած է եկեղեցիում՝ փոքրիկ որդին գրկին։ Գեղեցկուհին շլացուցիչ տեսք ունի՝ ճերմակ, մետաքսե, փայլուն զգեստ է կրում՝ գլխին ժանյակապատ գլխաշոր։ Անկրկնելի հմայիչ տեսք ունի։

Փոքրիկ Ռոբերտը նավաստիի ոճի շապիկ է կրում՝ մուգ կապույտ ջինսե տաբատներով և սպիտակ կոշիկներով։ Անչափ ոճային է փոքրիկ բալիկի համար։

Անչափ գեղեցիկ են, իրապես, այս հրաշալի կադրերը, որոնք այնքան ջերմություն և մայրական քնքշանք են պարունակում, որ անհնար է հայացք թեքել։ Շնորհավորում ենք փոքրիկ Ռոբերտին և նրա հրաշք ծնողներին՝ այս կարևոր օրվա առթիվ։

Понравилась статья? Поделиться с друзьями: