Արփին և Միհրանը գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերա են ներկայացրել․ տեսանյութ

Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան աստղային սիրված զույգը ժամեր առաջ ներկայացրեց սիրո մասին նոր, գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերա։ Երգը վերնագրված է՝ «Իմն ես»։ Այս երգը ամուսնական զույգն արդեն մի քանի անգամ կատարել էր և  հանդիսատեսին այն  արդեն ծանոթ է։

Այս երգի երաժշտությունը պատկանում է Մարտին Միրզոյանին, իսկ խոսքերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։ Երգը սիրո մասին է, իսկ տեսահոլովակում Արփին ու Միհրանն են ամբողջովին սպիտակ հագնված, տեսարաններում նույնպես գերիշխում է ճերմակ գույնը։

Համացանցային հարթակներում Արփին և Միհրանը հաճախ էին կադրեր հանրայնացնում նոր տեսահոլովակից, ինչն էլ մեծ հետաքրքրություն էր առաջ բերել նրանց երկրպագուների շրջանում։«Իմն ես իմը, իմս իմը ցուրտ լինի, թե շոգ, չի կարող ոչ ոք մեզ էլ բաժանի։ Իմն ես իմ իմը, իմս իմը, չի կարող ոչ ոք քեզ ինձնից հեռու տանի»,- հնչում են երգի բառերում։

Միհրանի և Արփիի հետևորդները հավանումների են արժանացրել տեսահոլովակը և մեկնաբանություններում նշել, որ անչափ գեղեցիկ է ամեն բան։ Իսկ տեսահոլովակը կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: