«Արցախ գնալուց ես ունեմ իմ փոքր ավանդույթները․․․»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հուզառատ կերպով հիշել է արցախյան խաղաղ առօրյան․ «Արցախ գնալուց ես ունեմ իմ փոքր ավանդույթները՝ առավոտյան պարտադիր վարսավիրանոց եմ գնում, նոր արթնացող քաղաքի շարժի մեջ վարսավիրանոցում կանանց զրույցները սիրում եմ լսել, նորությունները հավաքել։

Վանիլլայում Երևան տանելու փախլավաս եմ պատվիրում նախապես։ Որովհետև մի անգամ հյուրասիրում ես ստեղ, հետո մի տուփ ամեն մեկը պատվիրում ա, որ իմանում ա գնում ես։ Արցախյան պատերազմի լեգենդներից տիկին Ժաննայի հետ էդպես միամիտ հանդիպեցինք անցած տարի։ Փորձում էի 3 տուփ բռնել մի ձեռքով, մյուսով Դանիկին, ու վճարել։ Ասեց՝ «հպարտանում եմ, որ ձեր սերնդի մեջ քո պես էրեխեք կան»։ Էդ տուփախառը գրկեցի իրեն, որովհետև իրանք էլ մեզ համար են վարքագծային մոդել եղել։

Հետո ամենաբարդ խնդիրն ա՝ հաջողացնել սրճել բոլոր ընկերների և մտերիմների հետ։ Թեյնիկը հա փոխում են, մարդկանց հոսքը չի դադարում ու մինչև ուշ գիշեր զրույցներ, կատակներ, մտահոգություններ, պլաններ։ Միշտ սթաֆը մի տեսակ ա նայում, գուշակելով, թե էս խառը սոստավին էլ ով անսպասելի կմիանա։

Ու ամենակարևոր բաղադրիչը՝ իմ 10 րոպեն լուռ Ջդրդուզում։ Դա իմ դետոքսի ու ռեստառտ լինելու միակ ձևն ա։ Հավաքում եմ, լցնում բոլոր ներքին պաշարներս մինչև մյուս գալը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: