Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի․ ահա թե ինչ է տեղի ունեցել․ մանրամասներ

Արցախի բազմաթիվ քաղաքացիներ պատերազմից հետո անտուն են մնացել՝ այդ թվում և բազմաթիվ երեխաներ։ Օրերս մի միջադեպ է տեղի ունեցել, ըստ որի՝ Շուշիի նախկին բնակչուհի՝ 32-ամյա Իզաուրա Բալասանյանը, իր չորս երեխաների հետ ցանկացել է վերադառնալ Շուշի՝ իր տուն։

Նա իր արարքը հիմնավորել է ապրելու տեղ չունենալով։ Երբ հասել է անցակետ, ռուսները նրան կանգնեցրել են։ Իզաուրայի խոսքով՝ ռուս խաղաղապահները նրան ասել են, որ պետք չէ հանձնվել թուրքին և որ նման արարքը հայ ազգին պատիվ չի բերի, այնուհետև զանգահարել են Արցախի նախարարություն և զգուշացրել դեպքի մասին։

Իզաուրան նաև պատմել է, որ անցակետում հանդիպել է նաև ադրբեջանցիների։ «Ոչ մի բան նրանք  չեն ասել։ Նայում էին ինձ, երեխեքիս։ Տխուր դեմքով նայում էին մեզ»,- պատմել է Իզաուրան։

Այս ամիսների ընթացքում Շուշիի նախկին բնակչուհին իր 4 երեխաների հետ բնակվել է Ստեփանակերտում՝ վարձակալական հիմունքներով և վճարել է 100 000 դրամ, այժմ տանտերը ցանկացել է այն դարձնել 150 000 դրամ։ Կինն ի վիճակի չէ վճարելու և որոշում է կայացրել գնալ Շուշի իր տուն։

Իր խոսքով՝ մինչ այդ բազմաթիվ դռներ է թակել, օգնություն խնդրել, սակայն մնացել է անպատասխան։

Понравилась статья? Поделиться с друзьями: