«Արտասվում էի, չէի կարողանում հավատալ, որ․․․»․ Գոհար Ավետիսյան

Այսօր հրաշք հայուհի, գեղեցկուհի Գոհար Ավետիսյանի ընտանիքում մեծ տոն է․ նրա փոքրիկ հրաշքը՝ որդի Գասպարը, մեկ ամսական է։ Այսօր նա բալիկի հետ լուսանկարներ է զետեղել իր էջում՝ հուզառատ շնորհավորանքներով մակագրելով դրանք։

«Այսօր ուղիղ մեկ ամսական է դառնում կյանքիս կարևորագույն և ամենասիրելի տղամարդը։ Հիշում եմ՝ ինչպես է հուլիսի երեքին՝ ժամը 13։25-ին լսեցի իր առաջին ճիչը և զգացի ջերմությունը, երբ նրան փորիս դրեցին։

Ես արտասվում էի, որովհետև չէի կարողանում հավատալ, որ վերջապես ինձ հետ ես, որ տեսնում եմ քեզ, քո հետ ամեն ինչ լավ է և Աստված ինձ վերջապես քեզ նվիրեց։ Մեծացիր ամենաառողջը, ամենաերջանիկը և ամենապայծառը, ի՛մ Գասպարչիկ, իմ մոլորակ»,- գրել է Գոհարը։

Հրաշալի կադրերում Գոհարը, իրապես, ցնցող տեսք ունի։ Նա երկնագույն ջինսե վերև է կրում՝ գեղեցիկ փայլազարդ զարդանշանով։ Փոքրիկ Գասպարիկն էլ ականջներով երկնագույն ժակետ է կրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: