Արտակարգ դրությունը երկարաձգվելու է․ «Հրապարակ»

Արտակարգ դրությունը, ամենայն հավանականությամբ, երկարաձգվելու է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով։ Կառավարությունը երկարաձգելու է այն ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը։ Այժմ նախագիծը ներքին շրջանառության մեջ է գտնվում։ Դա ենթադրում է՝ շարունակելու են գործել սահմանափակումները։ Ակնկալվում է՝ որոշումը կընդունվի առաջիկա երկու օրվա ընթացքում։

Այս որոշման մասին ակնարկել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ այսօրվա ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ արտակարգ ռեժիմը կորոնավիրուսյան աղետալի վիճակի ժամանակ շատ կարևոր է և շուտով կհայտնեն որոշումը։

Այս պահին կրկնապես կարևոր է պահպանել զգոնությունը և հետևել կարևորագույն հորդորներին՝ ինքնամեկուսանալ՝ պահպանելով հիգիենային կանոնները։ Սա անչափ կարևոր է հատկապես տարեցների համար, որոնց իմունային համակարգն այդքան էլ ուժեղ չէ։

Նրանց համար վարակվելն անգամ մահացու կարող է լինել ու անդառնալի հետևանքներ ունենալ։ Կարևոր է ինքնամեկուսանալը նաև նրանց համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: