Արսեն Թորոսյանն ուրախալի լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուրախալի լուր է հայտնել․ հայաստանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում մահացությունը կազմում է մոտ քսանչորս տոկոս, այնինչ արևմտյան զարգացած երկրներում երեսունհինգից քառասունհինգ տոկոս է։

Թորոսյանի խոսքով՝ սա լավ ցուցանիշ է՝ պայմանավորված մեր հրաշք բուժաշխատողների հիանալի աշխատանքով ու որակյալ բուժօգնության տրամադրումով։ Մեր բժիշկները, իրապես, օր ու գիշեր պայքարում են հիվանդների կյանքի համար։

Թորոսյանի զետեղված նյութում գրված է՝ Ֆրանսիայում կորոնավիրուսյան ախտից մահացության մակարդակը կազմում է երեսունից քառասուն տոկոս։ Հետազոտություններն անց են կացվել հազարավոր հիվանդների մասին տեղեկությունների հիման վրա։ Պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել մինչև 2020-ի մարտի քսանութը։ Նրանք դիտարկվել են մինչև ապրիլի քսանհինգը։

Փարիզյան Սալպետիեր հիվանդանոցի բժիշկ Մաթյո Շմիդտի խոսքով՝ նման բարձր մահացությունը բացատրվում է ախտի բարդ ու բազմակողմ բնույթով։ Կորոնավիրուսյան ախտն անչափ վատ է ազդում սրտանոթային համակարգի և երիկամների վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: