Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզապես հիասքանչ լուր է հայտնել։ Այս անգամ բարի տեղեկությունն Իտալիայից է գալիս, որտեղ կորոնավիրուսյան ախտի արհավիրքի պատճառով մտցված սահմանափակումները մեղմացել են։

Այսօր Հայաստան է ուղևորվել շարժական մամոգրաֆը։ Այն գեղեցիկ բեռնատարի տեսք ունի՝ վարդագույն գունազարդմամբ։ Քանզի մեր քարքարոտ երկիր հասնելու համար մամոգրաֆը ծովային ճամփա է բռնելու, այն մեզ մոտ կլինի մոտ մեկ ամսից։

Այս հիանալի լուրը նշանակում է՝ մամոգրաֆիա հնարավոր կլինի անցկացնել նաև այն վայրերում, որտեղ չկան հիվանդանոցներ կամ այնտեղ, որտեղ չկա մամոգրաֆիայի սարքը։ Հայաստանում նման տեղանքներ քիչ չեն, իսկ այս պարագայում մեծ օգնություն կլինի մեզ համար։

Բազմաթիվ պացիենտներ կկարողանան հետազոտվել ու կանխարգելել քաղցկեղի առաջացումը, կամ այն կհայտնաբերվի վաղ փուլում ու հնարավոր կլինի բուժել՝ վերադառնալով լիարժեք կյանքի։ Կորոնավիրուսյան արհիավիրքով պատված վերջին օրերին սա թեմայից դուրս առաջին լուրն է, որն իրապես ուրախության մեծ աղբյուր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: