«Արշակ Կարապետյան, ի՞նչ եղավ քո դուխը, բա ասում էիր, որ ադրբեջանական զինուժը արժանի պատասխան կստանա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի համացանցային գրառումները քաղաքական բնույթ ունեն։ Ճանաչված լրագրողը մշտապես անդրադառնում է քաղաքական անցուդարձին և քննադատության ենթարկում քաղաքական գործիչների արտահայտած մտքերը։

Այս անգամ Սարգսյանն անդրադարձ է կատարել ՊՆ նորանշանակ նախարարին։ Ենթատեքստում հատկապես պտտվել է նախարարի կողմից հնչեցված այն միտքը, ըստ որի՝ ադրբեջանցիների յուրաքանչյուր սադրանք, 1սմ շարժ՝ արժանի պատասխան կստանա։

Ոսկան Սարգսյանն անդրադարձել է երեկվա պայմանագրային զինվորականի ցավալի կորստին, Վարդենիսի հարակից դաշտերի հրդեհներին, որոնք պարբերաբար բռնկվում են ադրբեջանցիների կողմից և այս ֆոնին հարցադրում կատարել, թե մինչև ե՞րբ պետք է Փաշինյանը խաղաղության, սահմազատման, կոմունիկացիաներիկ մասին խոսի։

Հավելել է, որ  իշխանությունը դրսում «վախեցած կատու» է, իսկ ներսում՝ «վագր»։ «Արշակ Կարապետյան, ի՞նչ եղավ քո դուխը, բա ասում էիր, որ ադրբեջանական զինուժը ոտնձգությունների դեպքում արժանի պատասխան կստանա»,- գրել է Ոսկան Սարգսանը։

Գրառման ավարտին նա որպես «հայրենիքի փրկության» վերջին շանս, նշել է Փաշինյանը Ենոքավանում մտնի Անապատ քարանձավը և այնտեղ հանդիպի ընձառյուծին։

Понравилась статья? Поделиться с друзьями: