Արկադի Դումիկյանը տեսահոլովակ և երգ է ներկայացրել հայտնի բանաստեղծության բառերով

Երգիչ Արկադի Դումիկյանը այսօր՝ հունվարի 23-ին, տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ինքը՝ երգիչը, իր ինսթագրամյան օգտահաշվում և յութուբյան ալիքում։ Երգը կոչվում է «Թե աչքերս քեզ որոնեն»։

Երգի բառերը Սիլվա Կապուտիկյանի գրված բանաստեղծությունն է, երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է։ Ռեժիսորը՝ Լևոն Չախոյանը։

Տեսանյութին երգիչը գրառում է կցել, որտեղ շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատող պրոֆեսիոնալ թիմին։ Տեսահոլովակը սկսվում է ձմեռվա գեղեցիկ, հեքիաթային տեսարանով, որտեղ զույգերը բաժանվում են։ Երգն անպատասխան սիրո մասին է։

Երիտասարդ տղան ուզում է փակել աչքերը , թելադրել սրտին հակառակը, չսիրել ու հեռանալ։ Ավելի վաղ երգիչ Արկադի Դումիկյանն ինսթագրամյան օգտահաշվում հայտնել էր իր երկրպագուներին, որ Մարտի 7-ին և 8-ին հանդես կգա համերգներով՝ Դաղստանում և Աստրախանում։ Մեկնաբանություններում երկրպագուները ողջունել են սիրված երգչի ծրագիրը և հայտնել իրենց ուրախությունը։

Չնայած, որ մի քանի ժամ է ինչ երգիչը տեսահոլովակը տեղադրել է իր յութուբյան պաշտոնական ալիքում, բայց արդեն մեծ թվով դիտումներ են գրանցվել։ Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը․

Понравилась статья? Поделиться с друзьями: