Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ ուղիղ եթերում է․«Ես ձեր մակարդակին չեմ իջնելու»

Արծրուն Հովհաննիսյանը վերջին մեկ ժամվա ընթացքում երկրորդ ուղիղ եթերն է միացրել, սակայն այս անգամ ավելի հարմար տեղից ու հարմար պայմաններում։ Նախորդ ուղիղ եթերը բացօթյա էր և կապի որոշակի խնդիր ու ձայնային աղմուկ կար։

Երկրորդ եթերի ժամանակ Ա․ Հովհաննիսյանը դարձյալ պատմել է որոշ մանրամասներ գիշերվա և վաղ առավոտվա դեպքերից։ Նա հաստատել է ՊՆ-ի վերջին լուրն այն մասին, որ տարվում են աշխատանքներ կրակը վերջնականապես դադարեցնելու համար։

Նա պատմում է նաև, որ եղել է հիվանդանոցում, տեսակցել է վիրավորված տղաներին, նրանցից ոմանց մոտ ուղղակի սալջարդեր են, իսկ վիրավորներից մեկի վիճակը բավականին ծանր է, նրան պատրաստվում են տեղափոխել Երևան, արվում է ամեն ինչ նրա կյանքը փրկելու համար։

Մեր դիրքը հետ է վերականգնվել՝ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով։ Ա․ Հովհաննիսյանը հորդորում է չվիրավորել իր անձը, իր համար գերակա է հիմա հայրենիքի անվտանգությունը, իսկ իրեն վիրավորողներին խոստանում է ավելի խաղաղ պայմաններում պատասխանել։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: