Արա Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել․Էն աշխարհից հետ բերեցին, հիվանդանոցում եմ ու շատ վատ

Երգիչներից Արա Մարիտրոսյանը վերջերս վարակվել է համավարակով։ Նա այդ պատճառով ստիպված է եղել չեղարկել իր առաջիկա պլանները։ Այդ մասին տեղեկանում ենք երգչի հիվանդանոցային եթերից։ Արա Մարտիրոսյանը բավականին ծանր համավարակային շրջան է տանում։

Նա հիվանդանոցային իր սենյակից եթեր է մտել և ասել, որ իր ծանր վիճակի պատչառով ստիպված է եղել հետաձգել համերգային ելույթը Պյատիգորսկում։ Երգիչը համերգին սպասողներից ներողություն է խնդրել՝ ասելով, որ շա ավելի վատ վիճակում է եղել համավարակի պատճառով։

Նա նույնիսկ եթերի ժամանակ վատ տեսք ունի։ Երևում է, որ չի կարողանում երկար ժամանակ շնչել առանց օժանդակ սարքի, չի կարողանում խոսել երկար՝ առանց սարքի օգնության։ Ամեն դեպքում նա չի հուսահատվում, այլ վստահ է, որ ամեն վատ բան անցյալում է մնացել։

Արա Մարտիրոսյանի եթերը, որը նա արել է իր հիվանդանոցային սենյակից, կարող եք ամբողջությամբ դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: