Արամ MP3-ին և Գուրգեն Դաբաղյանը պրեմիերա են ներկայացրել և շնորհավորել կանանց տոնը

Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ին սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա հաճախ կիսվում է և՛ իր անձնակյան կյանքից, և՛ աշխատանքային գործունեությունից դրվագներ։

Երգիչն օրեր առաջ իր սոհարթակում տեղեկացրել էր, որ առաջիկայում կանանց օրվա հետ կապված նվեր կմատուցի՝ ներկայացնելով իր նոր տեսահոլովակը։ Երգիչն ինչպես որ խոստացել էր, ժամեր առաջ ներկայացրեց նոր երգի պրեմիերա։ Երգը կոչվում է «Թամզարա»։

Հին հայկական այս երգը Արամն ու Գուրգենը նոր մոտեցմամբ են ներկայացրել։ Արամն այն կատարում է Գուրգեն Դաբաղյանի հետ։ Տեսահոլովակն ամբողջությամբ անիմացիա է, որի հեղինակը Արամայիս Հայրապետյանն է։

Ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացրած տեսանյութին Արամը գրառում է կցել, որտեղ շնորհավորել կանանց տոնը և նշել, որ խոստացած տեսահոլովակը պատրաստ է։ Նա գրել է․ Շնորհավոր ՄԱՐՏԻ 8, հրաշքներ ջան: Ինչպես և խոստացել էի, նվեր В СТУДИЮ»։

 

Կարճ ժամանակահատվածում  տեսահոլովակը բավականին դիտումների և հավանումների է արժանացել։ Մեկնաբանություններում Արամի և Գուրգեն Դաբաղյանի երկրպագուները գովեստի խոսքեր են ասել և շնորհակալություն հայտնել նման շնորհավորանքի համար։ Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: