Արամեն երգ է ներկայացրել․ տեսահոլովակ․ «Երազանքս կատարվել է»

Արամեն օրերս իր սոցհարթակում հայտնել էր, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակ։ Տեսահոլովակն այսօր՝ հունվարի 15-ին,  երգիչը հանրայնացրեց յութուբյան ալիքում։ Երգը կոչվում է «Երազանքս կատարվել է»։

Երաժշտության և բառերի հեղինակը Սոս Թադևոսյանն է, ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը, կոմպոզիցիան պատկանում է Նարեկ Գեղամյանին։

Գեղեցիկ մեղեդին ապահովում է նաև սաքսոֆոնը, որը նվագում է Գևորգ Կարապետյանը, ձայնագրում՝  Արսեն Բարսամյան, խմբագիրը Կարեն Մելքումյանն է։ Այս երգը նվիրված է Գևորգ և Անուշիկ Կարապետյաններին։ Այն երկու սիրող սրտերի միացման մասին է, սիրո մասին, սիրած էակի մասին է այս  երգը, ով ամենասիրունն է, ով թագուհի է։

Երգն ամբողջությամբ սիրո խոստովանություն է։ Տեսահոլովակում հարսանեկան տեսարաններ են։ Մեկնաբանություններից ենթադրվում է, որ  Արամեի երկրպագուները անչափ հավանել են թե՛ երգի բառերը, թե՛ մեղեդին և թե՛ տեսահոլովակը, նրանք հիացական խոսքեր են հայտնել ևս մեկ հրաշք երգի կատարման համար։

Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: