«Աստված քեզ ե՞րբ ասաց, որ ամեն բան իր արդարացումն ունի»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Աստված քեզ աչք ու ականջ է տվել, որ տեսնես ու լսես, հետո բա նականություն է տվել, որ տեսած-լսածդ հասկանաս, բայց Աստված քեզ ե՞րբ ասաց, որ ամեն բան իր արդարացումն ունի:

Աստված քեզ ե՞րբ հուշեց, թե ցա վի հետ համակերպվածի տառա պանքը քիչ է լինելու, մեղքի մասին լռողի մեղավոր համրությունն անպա տիժ է մնալու, կորստի դառնությունը եղածով ծածկելու խեղճությամբ եղածն էլ չես կորցնի:

Առավոտ երազողը գիշերը քնում է, որ մութը չտեսնի: Բայց խավարում արթուն մնացողներն են, որ գիտեն լուսաբացի արժեքը, ջուր մտածն է, որ գիտի, թե թացն ինչ է, կրակն ընկածն է, որ կարող է խոսել այրվածքի մրմուռի մասին:

Դրա համար մի վազիր հեռու, մի փախիր քո ամոթից, որովհետև նա գալու է քեզ հետամուտ, հալածելու է այնքան ժամանակ, քանի դեռ անպատվությունը չես սրբել խո ցվածի պատվախնդրությամբ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: