Աստղային նոր ֆլեշմոբ, որը ցնցել է համացանցը․ բաց չթողնեք

Հայ գեղեցկուհի աստղերը կարանտինային առօրյան յուրահատուկ կերպով են կազմակերպում։ Չձանձրանալու ու տանը «չթթվելու» համար Սոֆի Դևոյանը մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ նոր ֆլեշմոբ են կազմակերպել՝ ընդգրկելով հայտնիներին։

Սոֆին տեսանյութի մեկնաբանություններում նշել է՝ այն շատ լուսավոր է ստացվել, քանզի իրենց են միացել սիրված մայրիկները՝ իրենց հրաշք դստրիկների հետ։

Տեսանյութում նախ մայրիկներն ու դստրիկները շպարվում են, ապա ցույց են տալիս արդյունքը։ Անչափ գեղեցիկ է ստացվել։ Շլացուցիչ տես են ստացել հայտնիները՝ ինքնուրույն դիմահարդարվելուց հետո։

Ֆլեշմոբին մասնակցել դիմահարդար Ագա Քանքանյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մանե Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը, Դիանա Շատվերյանը, Լուիզա Ղամբարյանը՝ դստեր՝ Գաբիի հետ, Զարուհի Բաբայանը՝ Սոֆի Դևոյանի հետ, Սիլվա Հակոբյանը՝ փոքրիկ հրաշք Միլայի հետ։

Հետևորդներն անչափ հավանել են տեսանյութը և բոլոր մասնակիցների էջերում բազում դրական մեկնաբանությունների արժանացրել այն։ Մի քանի ժամ առաջ հրապարակված տեսանյութը կայծակնային արագությամբ տարածում է ստացել։

View this post on Instagram

Մեր տեղադրած բոլոր վիդեոները միշտ լավ արձագանքների են արժանացել ձեր կողմից: Բայց այսօրվա վիդեոն համ ուրիշ է)համ էլ ավելի լուսավոր😍քանի որ մեզ միացել են շատ սիրված մամաներ,իրենց հրաշք դստրիկների հետ👩‍👧 Բոլոր մայրիկներին,աղջիկներին շնորհակալություն և Պաչիկներ❤️ • @agamakeupartist 🤍 • @anushikalaverdyann ❤️ • @luizaghambaryan 🤍 • @zaruhibabayanofficial ❤️ • @silvahakobianofficial 🤍 • @manegrigoryan ❤️ • @allalevonyanofficial_ 🤍 • @shatverian ❤️

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_) on

Понравилась статья? Поделиться с друзьями: