«Առաջին սեր»․ Հայկ Կասպարովի հուզառատ պրեմիերան, որը չպետք է բաց թողնեք

Հրաշալի երգիչ Հայկ Կասպարովը պրեմիերա է ներկայացրել՝ «Առաջին սեր»։ Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերինը՝ Արթուր Աբգարը։

Հրաշալի ռեժիսոր Գեղամ Թադևոսյանի անկրկնելի արվեստը հիանալի կերպով է արտահայտվում հրաշք տեսահոլովակում։ Այն անչափ գեղեցիկ է արտացոլում ռոմանտիկ ու անկրկնելի սերը, հենց առաջին զգացումը, որն ի հայտ է գալիս երկու սրտերի միաձուլմամբ։

Հայկը երգում է՝ սիրելիին հանդիպելուց հետո առավոտները պայծառ են սիրելիին հանդիպելուց հետո, կյանքը հեքիաթի է վերածվել։

«Իմ առաջին վերք, քաղցր վերք, իմ առաջին սեր, իմ տարերք, խոստանում եմ քեզ, իմ արև, երջանկությամբ լի տարիներ։ Իմ առաջին վերք, քաղցր վերք, իմ առաջին սեր, իմ տիեզերք, եկար իմ աշխարհ ու ես էլ քեզ երբեք տխրես։ Քեզ կսիրեմ կյանքիցս շատ, լինի ձմեռը ցուրտ թե տաք, դու իմ միակ»,- երգում է Հայկը՝ հուզառատ ձայնով պատելով բոլորի սրտերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: