Առաջին կադրերը՝ «Դեպի ճամբարի» 2-րդ եթերաշրջանի նկարահանումներից

Երեկ մեկնարկել են հրաշալի հեռուստասերիալի՝ «Դեպի ճամբարի» երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք, վստահաբար, անչափ սպասելի են ինչպես բալիկների, այնպես էլ մեծիկների կողմից։

Նկարահանումները ծավալվել են Վանաձորում, որտեղ մեկնել են բոլոր դերասանները։

Նկարահանումներին անձնական պատճառներով չի մասնակցի ճամբարի գեղղեկավար Աննա Մանուչարյանը, որն արդեն հաջողություն և հարթ ընթացք է մաղթել իր կոլեգաներին՝ նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքներում։

Գեղղեկավարի դերը կմարմնավորի Ժաննա Բատուլյանը։

Այլ դերասանակն փոփոխություններ էլ կլինեն, որոնց մասին ավելի ուշ հայտնի կդառնա։

Համացանցում են զետեղվել արդեն նկարահանման ընթացքի առաջին կադրերը՝ նշումով, որ ընկեր Հակոբն «Արծիվների» ջոկատավարն է, ընկեր Կորյունը՝ «Առյուծների», ընկեր Տաթևը՝ «Բազեներինը», ընկեր Անահիտը՝ «Հովազներինը», իսկ ընկեր Ալենի ջոկատը դեռևս գաղտնի է պահվում։

Վայելեք այս հրաշալի սերիալի նկարահանման ընթացքի առաջին կադրերը, որոնք լի են դրական ու ջերմ էմոցիաներով, որոնք էլ հաղորդում են հանդիսատեսին։

Понравилась статья? Поделиться с друзьями: